կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 17:24
Հասարակություն

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի հյուսիսային շրջաններում հունիսի 2-ին ցերեկը տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ ու ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 17-22 մ/վրկ: Այլ շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Շոգը մի փոքր կթուլանա:  Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +22 +27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +29 +31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +27,

Լոռիում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +25 +30,

Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +28 +33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +31 +34,

Արարատում գիշերը` +16 +21, ցերեկը` +32 +35,

Արմավիր. Գիշերը ՝ + 16 + 21, ցերեկը ՝ + 32 + 35,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +27,

Վայոց Ձորի նախալեռներում. գիշերը՝ +16 +21, ցերեկը` +32 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +34 +38,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +33 +38: