Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ադրբեջանը որոշել է բնակեցնել վերջին պատերազմի ժամանակ բռնազավթված Հադրութը, որի բնիկ բնակիչները հեռացել էին քաղաքից դեռ պատերազմի օրերին:
Հադրութը միշտ եղել է հայկական, ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ դրանցից առաջ: Հադրութը Արցախի մասն է: 1991-ին «Օղակ» գործողության ընթացքում Ադրբեջանն արդեն փորձել է հայերին արտաքսել Հադրութից, բայց դա նրանց չի հաջողվել:
Քաղաքն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին հայտնել է այդ երկրի պատգամավոր Բուղար Բայրամովը, ըստ որի` Հադրութն ու մի շարք այլ շրջաններ կարող են բնակեցվել նախատեսվածից շուտ։
Նշենք, որ այժմ արգելված է ադրբեջանցի քաղաքացիների մուտքը Արցախի բռնազավթված տարածքներ։ Սակայն դեռևս հարց է` արդյո՞ք ադրբեջանցիները կցանկանան բնակվել իրենց համար խորթ տարածքներում։