Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուլթանական, երիտթուրքական և քեմալական կառավարությունների՝ Հայոց ցեղասպպանության քաղաքականության և իրականցման միջև տարբերություններ չեն նկատվում, դա շարունակական երևույթ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
«Այսօր արդեն՝ 106-րդ դարելիցին, կարող ենք ասել, որ այդ շղթայում էրդողանական կառավարությունը իր հաստատակամ և պատվավոր տեղը ստանձնեց և շարունակականությունը ապահովեց։ Պարզ է դառնում, որ դա տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակվող նպատակաուղղված գործողություն է՝ վերացնել հայկական պետությունը, վերացնել տարածաշրջանում հայկական գործոնը»,-նշեց Կարեն Խաչատրյանը։
Նա նկատեց, որ շատ հարցերում դա Թուրքիա պետությանը հաջողվել է՝ նաև տարածաշրջանում ստեղծելով իրենից կախյալ, վասալ Ադրբեջանի Հանրապետությունը։ Նրանք միասին տասնամյակներ շարունակ իրականացնում են այդ գործընթացը՝ զրկելով մեզ Արևմտյան Հայաստանից՝ արևելահայերին իրենց պատմական հայրենիքից, նաև Արևելյան Հայաստանի տարածքներից, և այսօր էլ այդ տարածքները զավթելով՝ Թուրքիան տարածաշրջանում ապահովեց իր կարևոր, ռազմավարական դիրքը։ Այսօր, ըստ Կարեն Խաչատրյանի, Թուրքիան փորձում է ձեռնոց նետել ոչ միայն տարածաշրջանի, այև աշխարհի հզոր պետություններին և դեռևս դա նրան որոշ չափով հաջողվում է։
«Մեր իշխանությունները շատ հարցերում իրենց բարձրության վրա չեն գտնվում, ինչը պետք էր ակնկալել։ Կարծում եմ, այն, ինչ չի անում իշխանությունը, մենք պետք է ոչ թե խնդրենք, այլ ինքներս անենք և մեզ վրա վերցնենք պատասխանատվություն։ Գիտական հարթությունից ավելի վստահ պետք է մտնել քաղաքական հարթություն՝ նկատի ունենալով, որ պետությունը իր ֆունկցիան չի կատարում»,-ասաց Կարեն Խաչատրյանը։
Նա առաջարկեց մի քանի թեզ, որոնք ճիշտ կլինի առաջ տանել․ նախ՝ չպետք է խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, Հայոց ցեղասպանությունը արդեն ճանաչված և դատապարտված իրողություն է և դա արդեն պատմություն է։
«Տասնյակ կարևոր պետություններ ճանաչել են, Թուրքիայի դաշնակից Գերմանիան է ճանաչել, ԱՄՆ օրենսդիր մարմինն է ճանաչել, հիմա պետք է խնդիրը լինի, որ Թուրքիային ստիպեն, որ ընդունի՛ Ցեղասպանության փաստը՝ դրանից բխող հետևանքների վերացման և հատուցման խնդիրներով»,-ասաց Կարեն Խաչատրյանը։
Նրա համոզմամբ՝ այդ ընդունմանը հնարավոր է հասնել բացառապես Թուրքիայի վրա արտաքին ճնշումների միջոցով։ Թուրքիան ինքնակամ չի ճանաչի, քանի որ Ցեղասպանության ճանաչումը կբերի Թուրքիայի հնարավոր կործանման մոտ ապագայում։
Հաջորդ անհրաժեշտությունը՝ պետք է շարունակել խոսափել Թուրքիայի լարած թակարդներից՝ լինի դա պատմաբանների հանձնաժողով, քննարկումներ և այլն։ Այսինքն, չպետք է թույլ տալ, որ խնդիրը քաղաքական հարթությունից մտնի անդադար քննարկումների՝ գիտական ոլորտ։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․