|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այս պահին Եվրամիությունը չի կիրառի նոր պատժամիջոցներ Մոսկվայի կամ Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայի սահմանին ռազմական կուտակման ու ընդդիմության բանտարկված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ: Այս մասին ասել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների առցանց հանդիպումից հետո:
Միաժամանակ, նա շեշտել է, որ ԵՄ-ին անհանգստացնում է ինչպես ռուսական զորքերի տեղաշարժը, այնպես էլ Նավալնիի առողջական վիճակը:
Ըստ Բորելի՝ Ռուսաստանն ավելի քան 150,000 զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին, ինչպես նաև բռնակցված Ղրիմում: Նա ակնհայտ է համարել հետագա սրման վտանգը և Ռուսաստանին կոչ արել լիցքաթափել լարվածությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մասնակցել է ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նա Եվրամիությանը կոչ է արել ոլորտային պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով նրան ագրեսիայի մեջ:
Քննարկել են նաև Չեխիայի կողմից Ռուսաստանի հատուկ ծառայությունների հասցեին մեղադրանքները 2014-ին զինամթերքի պահեստի պայթյունում ներգրավվածության մեջ: