|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է «ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»` ռուսական «ագրեսիայի» պայմաններում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև հեռախոսազրույցից հետո:
«Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` Դոնբասում և Ղրիմում շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում», - նշել է Փրայսը:
Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում առկա լարվածության կապակցությամբ և ցավակցություն հայտնել զոհված ուկրաինացի զինծառայողների ընտանիքներին: Նա շեշտել է նաև Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության պահպանման կարևորությունը: