Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տվել Կիևին` իր հողերից ոչ մի թիզ չզիջել Ռուսաստանին։ Ուկրաինան Ռուսաստանին ոչ մի մետր հող չպետք է տա` վստահ է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Նման հայտարարություն նա արել է ապրիլի 29-ին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում։
Ալիևը դատապարտել է Ռուսաստանի ոտնձգությունները ուկրաինական տարածքների նկատմամբ: «Տարածքային ամբողջականության սկզբունքները չպետք է խախտվեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս հորդորել են իրեն` համակերպվել Ղարաբաղի «օկուպացիայի» հետ։ Այնուամենայնիվ, նա իբր «անդրդվելի է մնացել այս հիմնարար հարցում»։ Նա «կառուցել է հզոր բանակ և տնտեսություն, որն օգնել է նրան հաղթել Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում՝ հետ գրավելով հողերի մի մասը»։
«Իմ խորհուրդը ձեզ` երբեք չհամաձայնեք տարածքային ամբողջականության խախտմանը։ Եվ երկրորդ խորհուրդը՝ միշտ ապավինեք ձեր ռեսուրսներին և ուշադրություն մի դարձրեք միջազգային կառույցների բանաձևերին, դրանք ուժ չունեն», - ասել է Ալիևը՝ մանրամասնելով, որ Հայաստանը «30 տարի անպատժելիորեն անտեսել է ՄԱԿ-ի բանաձևը»։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, որոնց տարածքները ոտնձգությունների են ենթարկվում Մոսկվայի կողմից։