կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 14:32
Հասարակություն

Ադրբեջանով գազի տարանցումը քաղաքական ակցիա է, որի նպատակը հանրության արձագանքը ստուգելն է․ Թադևոս Ավետիսյան

Ադրբեջանով գազի տարանցումը քաղաքական ակցիա է, որի նպատակը հանրության արձագանքը ստուգելն է․ Թադևոս Ավետիսյան

Կարծում եմ, հաշվարկներ կան, թե այն ժամանակահատվածը, երբ գազ չի մտնելու Հայաստան օրական որքան գազ է սպառվում և թե մեր ռեզերվները որքան կբավարարեն։ Եթե այդ հաշվարկները ցույց են տվել, որ անհրաժեշտություն կա գազի այլընտրանքային ներմուծման, ապա պետք է դիտարկվեն, թե ինչ այլընտրանքային հնարավորություններ կան իրականում՝ ՀՀ այլ աղբյուրներից գազ ներմուծելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագոտ Թադրոս Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ այստեղ այլընտրանք կարող էր լինել Իրանի գազատարը և Վրաստանի ենթակառուցվածքները, որոնք կարող էին օգտագործվել։ «Կարծում եմ, Ադրբեջանի ենթակառուցվածքները կիրառելու որոշումը կայացվել է` ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից։ Այստեղ կան որոշակի մտահոգություններ, որովհետև, ըստ էության, դա կարող է շահարկվել հարևան թշնամի պետության կողմից և դա, պատկերավոր ասած, կարող է վաճառվել Հայաստանի վրա՝ թե տեսեք-տեսեք՝ փորձում են օգտակար լինել։ Նաև կարծում եմ` սա յուրօրինակ փորձ է դաշտ նետված՝ փորձելու, որպես ինդիկատոր օգտագործելու և հասկանալու նաև Հայաստանի հանրության և ընդհանուր առմամբ հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի հետ փոխգործակցության տեսանկյունից։ Սա նաև իշխանական խմբակի այն ուղեգծի շարունակությունն է, ինչ արդեն հայտարարվել է, մասնավորապես, համագործակցության, ապաշրջափակման, տնտեսական սերտաճման հայտարարությունների շարունակությունը։ Կարծում եմ՝ փորձում են նաև հասկանալ, թե ինչպես դա կվաճառվի Հայաստանի հանրության վրա և ինչպիսի արձագանքներ կլինեն։ Մինչդեռ, պետք է գիտակցել, որ որևէ կերպ Ադրբեջանը և Թուրքիան չեն անելու որևէ գործողութուն՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման։ Ես սա կանվանեի քաղաքական ակցիա, որի հիմնական նպատակը՝ հասկանալն է, թե ինչպիսի արձագանք կունենա այն հանրության շրջանում»։