|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ կատարվել է 4965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183713 դեպք, որոնցից 168289-ն` առողջացած, 3348-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11219 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 804602 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Ունենք 312 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է»,- հայտնում են առողջապահության նախարարությունից: