|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 349-ի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 671 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3423-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 854 է, ընդհանուր առողջացածներինը՝ 138 669, փաստացի բուժվողներինը՝ 15 257 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 2610 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 581 386 թեստ: