|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։ Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում