|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Պահանջում ենք, որ դատարանն իր որոշմամբ հաստատի հանգամանքները և հարուցվի քրեական գործ դատարանների նկատմամբ երկու տարիներին վիրավորական-զրպարտչական արտահայտությունների համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նա նշեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որովհետև նոր փաստաթղթեր էին ներկայացվել։ Դրանց պաշտպանները ծանոթացել են և տեսել, որ վերաբերում են նախկինում երկու որոշումներով քրեական գործ հարուցելուն, ինչի վրա հիմնվում են քննիչը և դատախազը, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ եթե կա չվերացված որոշում, ապա նույն հանգամանքներով նորից չի կարող գործ հարուցվել և դա հաղորդումը մերժելու հիմք է՝ անկախ ամեն ինչից։
«Այդ որոշումների բովանդակությանը ծանոթանալուց հետո հասկացանք, որ դրանք ամբողջությամբ չեն ծածկում բոլոր այն հաղորդման փաստերը, որոնք մենք ենք ներկայացրել, և առնվազն դրանցից տարբերվող մասով պետք է հարուցված լիներ քրեական գործ։ Պահանջում ենք, որ դատարանն իր որոշմամբ հաստատի հանգամանքները և հարուցվի քրեական գործ դատարանների նկատմամբ երկու տարիներին վիրավորական-զրպարտչական արտահայտությունների համար»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․