կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 16:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր տեղը կա՛մ բանտում է, կա՛մ գժանոցում․ ՀՅԴ ակցիան՝ Կառավարության առջև

«Առանց գժի Հայաստան» վանկարկումներով՝ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև, որի ընթացքում բուժաշխատողները անվասայլակով եկել են երկրի ղեկավարի հետևից՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ձեր տեղը կա՛մ բանտում է, կա՛մ գժանոցում»,-հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

Նա նշեց, որ այլընտրանք չկա՝ այս իշխանությունները կա՛մ հեռանալու են մեր երկրից, կա՛մ չեն իշխելու։

«Սպասեք մեզ ամեն օր, դուք հանգիստ չեք ունենալու, մեր ակցիաները շարունակվելու են և դուք հեռանալու եք իշխանությունից։ Պատմությունը արձանագրելու է, որ Նիկոլ Փաշինյանի պես և իր թիմի պես դավաճանները մեր երկրում տեղ չեն ունենալու»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․