կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 17:46
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆեյքահավաք կառավարության առջև․ Փաշինյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան

Այստեղ Փաշինյանի բոլոր աջակիցներն են՝ Մերսում Դինուլը, Նվերների Աշխարհը, Խպարտ Խայուխին, Կյանքի աշխարհը, Խպարտ Խայաստանը և այլք՝ հայտարարեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները, որոնք ՀՀ կառավարության շենքի առջև հավաքել էին, իրենց խոսքով, Փաշինյանի աջակիցներին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Տրամաբանությունը շատ պարզ է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ազատ, անկախ, միասնական Հայաստան չի ուզում, ինքը ֆեյքահայաստանի իշխանավորն է, ինքը ֆեյք վարչապետ է։ Եվ քանի որ ինքն անդադար ասում է, որ հուժկու հանրահավաք կանի, իսկ իր ջատագովներն ու սատարողները հիմնականում համացանցային ֆեյքեր են, մենք որոշել ենք, որ իր փոխարեն իր աջակիցների հանրահավաք կազմակերպենք»,- հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը ֆեյքահայաստանի վարաչպետն է, ուրեմն թող ֆեյքահայաստանի ֆեյքերն էլ իր աջակցության ցույցը անեն։

«Սա ամենաանկեղծ ցույցն է, որը վարչապետի աջակիցների կողմից եղել է»,-ասաց Մամիջանյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա, Մամիջանյանը պատասխանեց, որ չկա նաև այս ֆեյք Հայաստանի կեղծ լայքերի պատճառով․ «Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին»։

Նա հռետորական հարց տվեց՝ Փաշինյա՛ն, երբ դուք երազում էիք լինել վարչապետ, արդյո՞ք այս Հայաստանն էիք երազում՝ ոստիկանների թիկունքում թաքնված։

Այսօր առավոտյան ևս Փաշինյանի հրաժարականը պահանջողները կառավարության շենքի առջև էին, երբ ներսում կառավարության նիստ էր անցկացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․