Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ազդարարում ենք վարչապետի աթոռին սոսնձված խրտվիլակի մուտքը կառավարություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին կառավարության առջև՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները։
Նրանք խրտվիլակ բերեցին և տեղադրեցին կառավարության շենքի առջև։
«Խրտվիլակը ավելի մեծ առաքելություն է իրականացնում, քան թե այս շենքում նստած՝ նույն դեմքը ունեցող վարչապետ կոչեցյալը»,-հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։
Ցուցարարները նշեցին, որ այդ խրտվիլակի վրա պատասխանատվություն չկա, նրան ոնց ուզեն, որտեղ ուզեն՝ կտեղադրեն, մինչդեռ այս շենքում նստած՝ վարչապետի աթոռին գամվածի վրա մի ամբողջ ազգի, մի ամբողջ երկրի պատասխանատվություն է։
«Այս խրտվիլակը օրերով կարող է այստեղ մնալ ու որևէ հարց չլուծել, այս խրտվիլակը որևէ խոչընդոտ չի ստեղծում մեր երկրի համար։ Բայց այս շենքում նստած՝ վարչապետի աթոռին գամված խրտվիլակը ամեն օր, ամեն ժամ պրոբլեմներ է ստեղծում մեր երկրի համար, ամեն օր, ամեն ժամ նոր տարածքներ է հանձնում թշնամուն առանց կռվի, առանց պատերազմի»,-ասաց ցուցարարը։
Ակցիայի մասնակիցները վանկարկեցին՝ ամեն օր կորցնում ենք նոր տարածքներ, դավաճա՛ն, ի՞նչ ես անում այդ շենքում նստած։ Նրանք պահանջեցին՝ Նիկո՛լ, հեռացիր։
Այնուհետև ակցիայի մասնակիցներն ու քաղաքացիները մանրադրամներ նետեցին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակի վրա՝ ի նշան Արցախը գումարի դիմաց Ադրբեջանին հանձնելու կասկածների ու պարգևավճարների հանդեպ թուլության։
Մանրամասն՝ տեսանյութում․