Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Արցախում հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
ԱՀ առողջապահության նախարարությանից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2326 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 240 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: