Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը՝ ԱՀ առողջապահության նախարարության տվյալներին հղումով:
Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2639 թեստավորում: