|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:
Վարակակիրներից 5-ը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են՝ նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։
Առ այսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որոնցից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն: