Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանր օրինակ եմ բերելու, քանի որ այլ բան կարծես էլ չի ընկալվում։
1994 թվականից հետո ադրբեջանի վարքագիծը համեմատենք մեր վարքագծի հետ 2020-ից հետո:
1994թ. Ադրբեջանը չգնաց որևէ ապաշրջափակման, չգնաց որևէ խաղաղասիրության մասին խոսելու, չգնաց հանձնվողական/պարտվողական/կապիտուլյացիոն վարքագծի, գնաց իր համար թշնամու պատկերի սրման, ագրեսիվ ազգային գաղափարախոսության սերմանման և ստացավ այն սերունդը, որը, իրենց պատկերացմամբ, կյանքի կոչեց իրենց ազգային երազանքի մի մասը (չմոռանաք, որ դեռ իրենց պատկերացման մեջ են Զանգեզուրը, Սևանը և Երևանը): Արդյունքը բոլորս տեսանք մեր աչքերով ու զգացինք մեր վրա:
2020թ. Հայաստա՞նն ինչ է անում։ Այն ամենը, ինչն իրականում չպետք է անել։
Դե հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց ազգային երազանքի ու՞ր ենք հասնելու և ի՞նչ ենք ունենալու: Կառավարության այն անդամները, ովքեր ներգրավվելու են ապաշրջափակման քննարկումների մեջ և հետո իրենց ստորագրություններով կյանքի են կոչելու դրանք, իսկապե՞ս վստահ են, որ կարողանալու են եթե ոչ Հայ ազգային երազանքը կյանքի կոչել, ապա գոնե նպաստել կամ դեմը առնել ադրբեջանական երազանքի իրագործմանը:
Եթե այսօր դեմը չեք առնելու, բա վա՞ղն ինչ եք անելու:
Իսկ այսօր մեր առաջնայինը պետք է լինի աջակցությունը Արցախի Հանրապետության ԱԺ-ին՝ ընդունելու ադրբեջանական օկուպացիաի օրենք (նեռարելով Շահումյանը, Հադրութը, Շուշին և 2017 հանրաքվեով ամրագրած բոլոր տարածքները), իսկ ՀՀի ԱԺ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Սա իմ պատկերացմամբ մեր ազգային երազանքին միտված առաջին գործնական քայլն է:
Հ.Գ. Հասկանում եմ, որ միշտ էլ կա այն ասածվածքը, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, բայց իսկապես այսօր անում եք այն, ինչ երազում եք փոխանցել ձեր երեխաներին, թոռներին, ծոռներին:
Հ.Գ.Գ. Ե՞րբ այսքան եսասեր դարձանք, որ նույնիսկ սեփական սերնդի համար ցավ չենք զգում»: