|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Անկարայում նախօրեին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Եվ մինչ պաշտոնական Երևանը ձեռքը պարզած խաղաղություն է մուրում, քարոզչական լծակներով Ադրբեջանից խաղաղարարի կերպար կերտում, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմաթ Միրզաևը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկում, ինչպես նաև «տարածաշրջանային անվտանգության գործում թուրք-ադրբեջանական ներդրնան» շուրջ պայմանավորվածություն ձեռքբերում։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանին սահմանակից Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, որի ընթացքում զինծառայողները կկատարեն տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում դժվարանցանելի տեղանքում։