|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս իշխանության օրակարգ բերած որևէ հարցի շուրջ քննարկումներ չեն կարող լինել, իշխանության հետ որևէ բովանդակային քննարկում բացառված է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Նախօրեին մենք մասնակցել ենք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին բացառապես այն նպատակով, որ ևս մեկ անգամ վերահաստատենք մեր օրակարգը, որի մասին բարձրաձայնել ենք՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական և նոր անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտություն:
Հարցուպատասխանի շրջանակում բարձրաձայնել ենք բոլոր այն հարցերը, որոնք այսօր մտահոգում և անհանգստացնում են մեր հասարակության ամենատարբեր շրջանակներին, սակայն, ցավոք, պետք է արձանագրենք, որ այդպես էլ հնչեցված հարցերին որևէ կոնկրետ և հստակ պատասխան վարչապետը չտվեց»,- ասաց Տոնոյանը:
«Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս ականատես եղանք այդ գործելաոճին»,- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով՝ վարչապետն այդպես էլ չի պատասխանել՝ «Արցախը Հայաստան է, և վե՞րջ», թե՞ «Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»: