կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 20:45
Քաղաքական

Հայաստանի ԱԱԾ տնօրենի այցը Բաքու կայանալու է. Հայկական կողմը Մուրադովից ինքնաթիռ է խնդրել. Mediaport

Հայաստանի ԱԱԾ տնօրենի այցը Բաքու կայանալու է. Հայկական կողմը Մուրադովից ինքնաթիռ է խնդրել. Mediaport

Հայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։

Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց պահանջել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու պլանավորվող գաղտնի այցի մասին առաջինը հայտնել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որից հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այցի մասին տեղեկությունը։

Mediaport-ի՝ ՌԴ աղբյուրները պնդում են, որ Աբազյանը ստել է. այցն ուժի մեջ է։