|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին աշխատանքային խմբի 3-րդ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչն է:
ՌԴ փոխվարչապետն ասել է, որ աշխատանքային խումբը քննարկել է տրանսորտային ու տնտեսական կապերի ոլորտում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր:
«Կողմերը քննարկել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված բեռափոխադրումների, դրանց անվտանգության ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական վերահսկողության վերաբերյալ հարցեր է ադրբեջանի նախագահը բարձրացնում»: