|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեւանում 85 տարեկանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը. գրում է «Փրայմ Քրայմ»-ը:
Բնիկ երեւանցի Վանիկ Տեր-Պողոսյանը 1953-1988 թվականներին դատվել է 9 անգամ, այդ թվում՝ գողությունների, իշխանությանը դիմակայելու եւ բանդիտիզմի համար: Մինչեւ հայրենիքում վերջնական հաստատվելը՝ Վանիկը երկար ժամանակ ապրել է Աստրախանում:
Վանիկի հուղարկավորությունը կարող է ակտիվացնել հայկական գողական աշխարհը: Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ Երեւանում Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո կայացել է վերջին երկու տասնամյակում հետխորհրդային տարածքում ամենախոշոր «սխոդկան», որի ժամանակ կայացված որոշումները մինչ օրս սահմանում են գողական աշխարհի կարգը:
Վանիկ Տեր-Պողոսյանի մահից հետո նրա սերնդի գործող «օրենքով գողեր» են մնում վլադիկովկասցի Էլբրուս Գոգիչաեւը (Աբուզ), լենինգրադցի Վալենտին Գուդեւսկին (Դերտոն) եւ Քութայիսիից մոսկվացի Դավիթ Պախուրիձեն (Մինագո):