Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 80 տարեկանում Երևանում մահացած հայ «օրենքով» գող Վազգեն Ներսեսյանի՝ Վզգոյի վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ Վազգեն Ներսեսյանը ծնունդով Կոտայքի մարզի Աղավնաձոր (նախկին Բաբակշի) գյուղից է, սակայն հիմնականում բնակվել է Երևանում, մասնավորապես` Նորք Նորքում: Ներսեսյանը կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:
Նա «օրենքով» գող է թագադրվել է 1959-ին՝ 19 տարեկան հասակում: 1997-ին Երևանում Ներսեսյանը գյումրեցի հայտնի «օրենքով» գող Ասատուր Պետրոսյանի՝ Ասոյի հետ թագադրել է ռուս Իգոր Զոլոտոյին, ով, սակայն, թագադրումից երկու տարի անց՝ 26 տարեկանում, սպանվել է: Վազգեն Ներսեսյանին ճանաչողները պատմում են, որ նա մտերիմ էր երկու տարի առաջ Մոսկվայում մահացած` «օրենքով» գողերի կնքահայր համարվող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հետ: Ներսեսյանը մեծ հարգանք էր վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում: Ի դեպ, մոտ 20 օրից լրանալու էր նրա 80 տարին:
Վզգոյի՝ Երևանում սպասվելիք հուղարկավորության կապակցությամբ Երևան կժամանեն «օրենքով» գողեր աշխարհի տարբեր ծայրերից:
Նշենք, որ Ներսեսյանը որդի ունի` Գարիկ Ներսեսյան, նա 35 տարեկան է: