Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավորի մանդատը ժողովրդի մանդատն է և հիմա ուզում են ասել, որ ժողովուրդը, որպես պահանջատեր, իր մանդատից ինչ-որ բան է պահանջում, դա քրեական օրենսգրքով արգելված գործողություն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրներին առաջադրվող մեղադրանքներին:
Արծվիկ Մինասյանը համարում է, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դիկտատուրա, ժողովրդի իշխանությունը խլելու, յուրացնելու ուղիղ փորձ։
«Որեւէ մեկը, այդ թվում պատգամավորները, այդ թվում խմբակցությունը, իրավունք չունի իրեն վերագրելու ԱԺ-ի ֆունկցիա: Հանրային ճնշումը ներկայացնել որպես 300.1 հոդվածով ամրագրված իրավախախտում՝ առնվազն իրավական տգիտություն է: Իսկ եթե ավելի խորն ենք նայում ու գնահատում, որ սա կանխամտածված գործողություն է, ապա մենք ենք իրենց նկատմամբ պահանջ ներկայացնելու քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով իշխանությունը յուրացնելու հատկանիշներով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալն է 300.1 հոդվածի խախտում, քանի որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում ամրագրված է պետական ինստիտուտներ հանդիսացող՝ նախագահի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիքի գործադրմամբ, նրանց որոշակի գործողություններ կամ անգործություն պարտադրելը։
Մինչդեռ եթե պատգամավորի նկատմամբ հանրային ճնշում է իրականացվում առանց բռնության եւ բռնության սպառնալիքի, ապա սա ընդամենը քաղաքացիների, ընտրողների պահանջն է, որ պետք է իրացվի:
«Իմ քայլի» պատգմավորներին դիմելով՝ նա ասաց․ «Հիմա այն պահն է, որ դու կա՛մ իրացնում ես ժողովրդի տված մանդատը, կամ դու դրժում ես քո երդումը, արհամարհում ես ժողովրդի պահանջը եւ կանգնած ես հանցավոր, ազգադավ խմբավորման կողքին»:
Մանրամասն՝ տեսանյութում․