կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 13:55
Արցախ

Ալիևը զգուշացրել է Հայաստանի ընդդիմությանը՝ չհամարձակվել չեղարկել եռակողմ հայտարարությունը

Ալիևը զգուշացրել է Հայաստանի ընդդիմությանը՝ չհամարձակվել չեղարկել եռակողմ հայտարարությունը

Այն փաստը, որ մենք այսօր քաղաքական կարգավորման ենք հասել, Ռուսաստանի նախագահի հսկայական դերի շնորհիվ է. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

Նա նշել է, որ երեկ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկ անգամ ևս նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: «Սա նմանատիպ առաջին հայտարարությունը չէ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն անհանգստացել է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և զգուշացրել ընդդիմությանը՝ չփորձել չեղարկել եռակողմ հայտարարությունը:

«Եվ դա (Պուտինի խոսքերը) կարևոր է Հայաստանում այն ռևանշիստական ուժերի համար, որոնք փորձում են վերանայել նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները: Ցավոք, կան այդպիսի ուժեր, և սա շատ կարևոր ազդանշան է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կանխել այս հայտարարության իրականացումը: Տարածաշրջանի ապագան մեծապես կախված կլինի այն բանից, թե որքանով Հայաստանի ղեկավարությունը կկարողանա գնահատել իրավիճակը և ճիշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ խաղաղությունը երկարաժամկետ և կայուն լինի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասին խոսակցությունն արդեն կարող է իրականացվել բացառապես անցյալ ժամանակով»,- նշել է նա և հավելել. «Ես լիովին համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, որ, խոսելով ԼՂ հակամարտության մասին, մենք պետք է արդեն խոսենք անցյալում տեղի ունեցածի մասին: Սա արդեն պատմություն է»: