Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ Yerevan.Today-ը հրապարակել էր տեսանյութ, որում առանձնացրել էինք ակցիաների ժամանակ բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, հստակ երևում էին նրանց դեմքերը:
Մենք նաև դիմել էինք մեր ընթերցողներին՝ խնդրելով՝ եթե ճանաչում են տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում: Տեսանյութի հրապարակումից հետո մենք ստացանք շատ արձագանքներ, մեզ ուղարկել էին նաև ոստիկաններից մի քանիսի անուններն ու ֆեյսբուքյան էջերը:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ՝ արդեն նշելով նաև այդ ոստիկանների անունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող ակցիաների ժամանակ կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում: Օրեր առաջ էլ նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով՝ բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։
Նորից դիմում ենք մեր ընթերցողներին՝ եթե ճանաչում եք տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում կամ գրել նամակ մեր ֆեյսբուքյան էջին: