կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 12:57
Արցախ

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. Tert.am

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. Tert.am

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին ասել է Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:

«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – Tert.am) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասել է նա: