կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 14:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տալիս՝ մեկ Բայրամովն է ծաղրում մեր ժողովրդին, մեկ էլ ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ․ Սաղաթելյան

Գլուխները պատին են տալիս՝ այսքան ժողովրդին ո՞նց կարելի է ծաղրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Նոր Նորքից մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ամեն օր ցուցարարների թիվն ավելանում է, բայց իշխանություններն իրենց ռեսուրսներով ծաղրում են նրանց։

«Այսօր տեսաք Բայրամովի հայտարարությունները՝ իրենց տեքստերը նույնն են․ մեկ Բայրամովն է ծաղրում մեր ժողովրդին, մեկ էլ ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Օրեցօր ավելանում է ակցիաների մասնակիցների թիվը, նշեց նա, պայքարն անկասելի է՝ ժողովուրդը ոտքի է կանգնել, իսկ ով ծաղրում է՝ կտեսնենք ինչ վիճակի մեջ է հայտնվելու։

«Իշխանությունները պարտվել են և՛ Ալիևին, և՛ սեփական ժողովրդին, դա ակնհայտ է՝ ով ինչ ուզում է, թող ասի։ Իրենց վերջին հույսը սադրանքներն են, որով փորձում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվի»,-ասաց Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան ևս մեկ անգամ անդրադառնալով Գյումրիում սադրանքին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դաը Վանաձորի սադրանքի շարունակությունն էր՝ կազմակերպված «նիկոլների» կողմից։

«Մարդկանց դրդում են սադրանքների, հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում էլ, երբ ցույցի մասնակիցները փորձում են պաշտպանվել, ձերբակալում են։ Առհասարակ, ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից՝ այս օրերին պատճառած անհարմարությունների համար, բայց այս ամենը անում ենք նաև այն մարդկանց համար, ովքեր իշխանությունների սադրանքով քայլեր են անում, հետևաբար, մեր քաղաքացիներին չենք բաժանում խմբերի, սևերի ու սպիտակների»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Մանրամասն՝ տեսանյութում․