|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրադադարից անցել է ավելի քան 20 օր, սակայն «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը դեռ չի զորացրվել: Մեզ ասացին, որ «մոբը» չզորացրելու համար իշխանությունը մի քանի պատճառ ունի:
Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ապա կմիանան փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիաներին: Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները տեւական ժամանակ է՝ չեն զորացրում, առանց որեւէ պատճառաբանության:
Երեկ մենք նման ահազանգեր ենք ստացել այլ բնակավայրերից եւս․ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են իրենց պահում Ղարաբաղում կամ Գորիսում: Սակայն ՊՆ-ն նախարարի փոփոխությունից հետո խոսնակ չունի, եւ այս կառույցից որեւէ մեկնաբանություն ստանալն անհնարին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում