|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը:
«Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել: Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա են ստացել: Նախնական գնահատականով՝ ահաբեկչության օբյեկտ պետք է դառնար դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող աֆղանական ազգային անվտանգության ուժերի պիկապը, սակայն չի կարելի բացառել նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչության վարկածը»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն: