կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-28 13:24
Հասարակություն

Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը լռում․ Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը լռում․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։ Այնպես էլ չէ, որ գործընթացներից դուրս է եղել՝ վարչապետի զինված ուժերի հարցերով խորհրդականն էր։ Պետք է որ մարզավիճակում լինի։
Ակնկալիքս է, որ նա հրապարակային խոսք կասի՝ հասկանանք, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, ինչ կուրս է վերցրել, ինչ առաջնահերթություններ է առանձնացրել և ինչ ուղղություն է վերցրել։
Հասկանում եմ, որ այս կառավարությունը քաղաքական ատումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի»։