|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Ավելի ուշ Արթուր Հ.-ն եւս ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: