Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ1-ով ցուցադրվում են սերիալներ, համերգներ, այլ դժգույն նյութեր, որոնք պարզապես անհամահունչ են հայաստանյան լարված քաղաքական օրակարգի հետ։ Այս մասին գրում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս է հրապարակել վերլուծություններ եւ մշտադիտարկման արդյունքներ, որոնք ապացուցել են, որ hանրային միջոցներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը ծառայել է բացառապես իշխանական քարոզին:
Այս պահին էլ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է լինել իշխանական հիմնական քարոզչամեքենան: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթից հետո, ըստ որի` Արցախի մեծ մասն անցնում է Ադրբեջանի ենթակայության ներքո, բողոքի ակցիաներ են տեղի ունենում, իսկ հեռուստաընկերությունը կարծես չի նկատում այդ ամենը եւ շարունակում է հանրությանը ներկայացնել այլ պատկեր: Հ1-ով ցուցադրվել են զինվորի համազգեստ հագած երիտասարդների սպառնալիքներով, ատելության խոսքով լեցուն ելույթներ, որոնք պնդում են, թե իրենք մարտադաշտում են եւ վերադառնալուն պես հաշվեհարդար են տեսնելու գործող իշխանության քննադատների դեմ։ Հ1-ով ցուցադրվում են սերիալներ, համերգներ, այլ դժգույն նյութեր, որոնք պարզապես անհամահունչ են հայաստանյան լարված քաղաքական օրակարգի հետ։
Բողոքի ակցիաների ընթացքում Հանրային Հեռուստաընկերությունում նոր գործադիր տնօրեն նշանակվեց վարչապետին առընթեր Հասարակայնության հետ կապերի ՊՈԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Վերջինի անունը հաճախ է հայտնվել սկանդալների կիզակետում, նրան մեղադրել են պետական կառույցը պետական միջոցներից սնվող «ֆեյքերի ֆաբրիկա» դարձնելու մեջ: Փաստորեն, «ֆեյքերի ֆաբրիկայի» տնօրենը իր հետ Հ1 է բերել կեղծ իրականություն կերտելու փորձը, որը դարձավ ներկա օրհասական վիճակի պատճառներից մեկը, մյուս կողմից դա այն ոճն է, որը խիստ հոգեհարազատ է գործող իշխանություններին։
Եվ այս ամենը կատարվում է հանրային միջոցներով եւ հանրության անունից»,- նշում է «Մեդիա պաշտպանը»։