կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 13:31
Քաղաքական

Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս. Նաիրա Զոհրաբյան

Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս. Նաիրա Զոհրաբյան

Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը

Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս: Վախենո՞ւմ եք:

Գոնե ասեք` իրենի՞ց եք վախենում, թե իրա ֆեյքերից: Թե՞ կամուֆլյաժ հագած էն սեռական փոքրամասնության ակտիվիստից, ով սպառնում էր մորթել բոլոր ընդդիմախոսներին:

Պարոն նախագահ, մի հատ մի ալարեք ու Ձեր օգնականներին ասեք Ձեզ համար կարդան ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ Դուք պետության գլուխն եք: Հիմա ո՞ւր է էդ գլուխը:

Էս մարդը պատրաստվում է հիմա էլ արյուն հեղի Երեւանի փողոցներում, մեր ու Ձեր տներում: Էս մարդը չի կանգնում: Էս մարդուն կանգնեցնել է պետք: Մահվան սպառնալիք է ստանում «Իմ Քայլից» դուրս եկած պատգամավորը:

Դուք հասկանո՞ւմ եք ուր է գահավիժում մեր ու Ձեր միացյալ հայրենիքը:

Էս մարդը բոլորիս ուզում է կալանավորել, որ իր մանկական բարդույթներից կարողանա ազատվել:

Դուք չե՞ք գիտակցում մեր պետականության կոկորդին սեղմվող օղակը:

Մի ձայն հանեք: Մենակ թե էդ ձայնը չլինի Ձեր նախկին բոլոր ձայների նման՝ ամեն ինչի ու ոչնչի։

Վեհափառ տեր, մի՛ լռեք եւ ընդհանրական կոչեր մի՛ արեք: Հիմա դրա ժամանակը չի: Հիմա կա՛մ դուք բոլորդ ու մենք բոլորս միասին կասեցնում ենք էս արհավիրքը, կա՛մ մենք բոլորս միասին հայրենիք ենք կորցնում»,- գրել է նա։