Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բունկերից երկու օր է լույս աշխարհ է դուրս եկել։ Նախօրեին կառավարական դաչայում նա ընդունել է Իմ Քայլը խմբակցությանը։ Կապիտոլյացիայից հետո սա եղել է Փաշինյանի հետ առաջին հանդիպումը։ Նա նախապես զգուշացրել է, որ «սլիվի» դեպքում ոչ մեկը չի ներվելու։ Առհասարակ՝ այս սպառնալիք-հորդորը դարձել է նրա իդեա-ֆիքսը։
Սակայն մեր աղբյուրները որոշ բաներ փոխանցեցին։ Փաշինյանը երկար խոսել է, թե ինչու այսպես եղավ, կրկնել է այն, ինչ ասել է վերջին «լայվերով», մեղադրել է բանակին, ասել է, որ ստիպված է այս քայլին գնացել։
Սակայն քչերին է դա հետաքրքրել․«Ես գնացել էի փրկության ծրագրի մասին լսելու, որ դեռ ուշ չէ, ինչ որ բան փրկելու համար, բայց, ցավոք, չլսեցի», ասաց մեր աղբյուրը։ Փաշինյանն ասել է, որ այս դժվար պահին թիմը լքողները դավաճան են եւ ստանալու են իրենց արժանի պատիժը։ Խոսքը կրկին եղել է խառնափնթոր ու հակասական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում