|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ կանցկացնի զինված ուժերի ղեկավարության և երկրի պաշտպանական համալիրի հետ. հայտնում է vesti.ru կայքը:
Նշվում է, որ վերջին տարիներին, այդ թվում՝ նման հանդիպումների արդյունքում, պատմության մեջ առաջին անգամ ռուսական բանակը բոլորից առաջ է անցել նոր տեսակի սպառազինության հագեցվածությամբ: Բացի այդ՝ այս հանդիպումների ժամանակ փակ դռների հետևում քննարկվում են պաշտպանական գործարանների ներուժի օգտագործման և քաղաքացիական արտադրանքի արտադրության տարբերակները:
Կայքը նաև հաղորդում է, որ հաջորդ շաբաթ նախագահը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, բայց համաճարակի պատճառով կանցկացվի հեռակա կարգով: Նախագահի ժամանակացույցը ներառում է նաև մասնակցություն Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումին: