Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներին արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա»,- գրել է Բալայանը:
Մայիսի 14-ին գերմանական ռմբակոծիչները Ռոտերդամ քաղաքի վրա նետել են գրեթե 97 տոննա ռումբ, հիմնականում քաղաքի կենտրոնում, ոչնչացնելով 2.5 կմ² տրամագծով տարածք, ինչը հանգեցրել է բազմաթիվ հրդեհների և խլել հազարավոր մարդկային կյանքեր:
Միջազգային քրեական դատարանը (Հաագայի դատարան) քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որի իրավասության մեջ են մտնում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։
«Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը հոկտեմբերի 4-ին Change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որով առաջարկում է 1988-2020թթ. մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել Հաագայի դատարանի առաջ: Ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 66 հազար մարդ: