Ռազմական փորձագետ Արթուր Եղիազայանը գրում է.
«Կարծում եմ ժամանակն է, որ Հայաստանը բացահայտ ճանաչի Ղրիմի միացումը ՌԴ-ին։
1. Որովհետև սկյութներից հետո իրոք ռուսական էր Ղրիմը։ Ինչպես որ հազարամյակներով Հայաստան է Արցախը։
2. Որովհետև Ղրիմի միացումը Ուկրաինային խորհրդային տարիներին նույնքան անբնական ու անարդար էր, որքան Արցախի ու Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին։
3. Որովհետև Ուկրաինան բացահայտ հակահայկական քաղաքականություն է տանում, անդամակցելով ԳՈՒԱՄ-ին, զինամիջոցներ, վարձկաններ և այլ աջակցություններ ցույց տալով մեր թշնամի Ադրբեջանին։ Ու ոչ միայն հիմա, այլ նաև Արցախյան 1-ին պատերազմի տարիներին էլ։ Չենք մոռանում Արցախը ռմբահարող ուկրաինացի օդաչուներին ու դիպուկահար(ուհի)ներին։
4. Ու ընդհանրապես, ինչը չի ճանաչում Թուրքէրդողանը՝ ճանաչման ենթակա է մեր կողմից։
5. Լավ ենք անում ու ինչը լավ ենք անում՝ ուրեմն ճիշտ ենք անում»։