|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։
ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Ես և առաջին տիկինը COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունք ունենք։ Մենք անմիջապես սկսել ենք կարանտինի ու վերականգնման գործընթաց։ Մենք սա կհաղթահարենք ՄԻԱՍԻՆ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել Թրամփի խորհրդական Հոուփ Հիքսը, որը նրան ուղեկցել էր վերջին ուղևորությունների ժամանակ։ Այս առնչությամբ Թրամփը հայտնել էր, որ կարանտին է պահպանելու մինչև թեստի արդյունքները ստանալը։