|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը՝ 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,-ասել է Մաասը հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարը շեշտել է, որ, պայմանավորված եղանակային հանգամանքներով, առկա է նաև Լեռնային Ղարաբաղին սննդամթերքի մատակարարման խնդիր:
Մաասը նաև կոչ է արել կողմերին՝ դադարեցնել կրակը առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի՝ հրադադար ապահովելու համար: «Կողմերը պետք է վերջապես հասկանան, որ կոնֆլիկտի ռազմական լուծումն անընդունելի է միջազգային հանրության կողմից»,- ավելացրել է նախարարը: