|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով:
Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:
Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»,- գրել է նա։