|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուս»-ում: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Մորատայի տեղափոխությունն արդեն իսկ կատարվել է, սակայն թուրինյան ակումբը դեռևս այդ մասին պաշտոնապես չի հայտարարել:
Մորատան Իտալիայում հանդես կգա վարձավճարով և տարեկան կստանա 9 միլիոն եվրո: Մեկ տարի անց «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:
Ավելի վաղ` 2014/16 թվականներին, Մորատան հանդես եկել է «Յուվենտուս»-ի կազմում: Իսկ «Ատլետիկո»-ի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: