|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՍԴ դատավորի 3 թեկնածուներն էլ ընտրվեցին: Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի 3 նոր դատավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայն և ընտրվել ՍԴ դատավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը 86 կողմ, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայն և ընտրվել ՍԴ դատավոր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: