կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-12 11:15
Հասարակություն

Պատվովճարներ`20 տիտղոսակիր մարզիկների համար

Պատվովճարներ`20 տիտղոսակիր մարզիկների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

 Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

  

Ցուցակ

Օլիմպիական խաղեր

 

1 Էդուարդ Ազարյան

1-ին տեղ

200,000.00

  

2 Արմեն Նազարյան

1-ին տեղ

200,000.00

 

3 Էդուարդ Միքայելյան

2-րդ տեղ

140,000.00

  

4 Յուրի Սարգսյան

2-րդ տեղ

140,000.00

  

5 Արմեն Մկրտչյան

2-րդ տեղ

140,000.00

  

6 Միհրան Հարությունյան

2-րդ տեղ

140,000.00

  

7 Սոս Հայրապետյան

3-րդ տեղ

100,000.00

 

 8 Յուրի Պատրիկեև

 3-րդ տեղ

100,000.00

  

9 Հրաչիկ Ջավախյան

3-րդ տեղ

100,000.00

 

10 Գևորգ Դավթյան

3-րդ տեղ

100,000.00

  

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

 

11 Վլադիմիր Հակոբյան

1-ին տեղ

200,000.00

 

12 Սերգեյ Մովսիսյան 

1-ին տեղ

200,000.00

 

Աշխարհի առաջնություն

 

13 Նշան Մունչյան

1-ին տեղ

100,000.00

 

14 Արայիկ Գևորգյան

1-ին տեղ

100,000.00

  

15 Դեվիդ Սաֆարյան

1-ին տեղ

100,000.00

  

16  Յուրի Սարգսյան

1-ին տեղ

100,000.00

 

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

 

17 Լևոն Արոնյան

1-ին տեղ

100,000.00

 

18 Վլադիմիր Հակոբյան

1-ին տեղ

100,000.00

 

19 Ռաֆայել Վահանյան

1-ին տեղ

100,000.00

 

20 Գաբրիել Սարգսյան 

1-ին տեղ

100,000.00

  

21 Ռոբերտ Հովհաննիսյան

1-ին տեղ

100,000.00