կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 14:44
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տափերականցիները բողոքի ակցիայով պահանջում են սպանության գործով կալանավորված անձի ազատ արձակումը

Տափերականցիները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են՝ պահանջելու ապրիլին տեղի ունեցած սպանության գործով կալանավորված Ալեն Պետրոսյանի ազատ արձակումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք պնդում են, որ Պետրոսյանի կալանքը և քրեական գործն անօրինական են։

«Պետրոսյանը որևէ կապ չունի սպանության հետ, ոստիկանություն է ներկայացել սպանություն իրական կատարողը, հանձնել գործիքը, սակայն գործը չի շարժվում»,-ասաց Պետրոսյանի պաշտպան Արման Արզումանյանը։

Նա նշեց, որ քրեական գործով սկզբնական շրջանում մի քանի վիճահարույց ապացույցներ են ձեռք բերվել, որի հիման վրա Պետրոսյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է, մինչդեռ գործի զարգացումը ցույց է տվել, որ նա մեղք չունի։

«Այս ծայրահեղ միջոցը արդարությունը վերականգնելու ևս մեկ եղանակ է։ Մենք արդեն ոչ մի ելք չենք տեսնում՝ խնդրի լուծված լինելու, խնդիրները բարձրաձայնելու, ստիպված դիմում ենք այս ծայրահեղ միջոցին»,- ասաց Արզումանյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել, սակայն պատգամավորներից մեկի հետ հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը։

Փաստաբանին և ակցիայի երկու մասնակցի հրավիրեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի հետ հանդիպման։ Դատախազությունից դուրս գալով՝ նա ասաց, որ իրենց հայտնի տեղեկատվությունը փոխանցել են պարոն Աֆանդյանին։

Արզումանյանը նշեց, որ հիմնական պահանջն այն է, որ քննարկվի Պետրոսյանի ազատության հարցը, նա ազատ արձակվի կալանքից, իսկ գործի կարճման մասին դեռևս վաղ է խոսել, թող քննություն իրականացվի, չի բացառվում, որ հետագայում արդարացում լինի։

Մանրամասն՝ տեսանյութում․