Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը գրում է՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ Կապանում լարված իրավիճակ ստեղվեց, ինչի արդյունքում մեկ քաղաքացի բերման ենթարկվեց։
Ավելի լավ, երբ Փաշինյանը այցելեց Կապան, նրան բողոքի ակցիայով դիմավորեցին, նշելով, որ Փաշինյանը ստել է։ «Քո կառավարության օրոք իրավապահ դաշտը կոռուպցիոն գործողություններով է գործում, հանցախմբերին արդարացնում։ Դուք արհամարհում եք քաղաքացիներին․ քաղաքացիներին արհամարող վարչապետը տեղ չունի այս երկրում․ քաղաքացիներին արհամարող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Բերման ենթարկվածի եղբայրը ասում էր, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանին հանդիպել, որպեսզի հասկանա, թե ինչու են բերման ենթարկել իր եղբորը։ Նա բացականչում էր, որ ոստիկանությունը իրագործում է իշխանության կամքը․ «Ոստիկանները կապ չունեն, հանացագործները վերևներից են»,- ասաց նա։
Քաղաքացու բողոքն այն էր, որ հիվանդություն ունի, բայց թոշակ չի ստանում։