Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`անդրադառնալով 2018թ․ մայիսից մինչ օրս 783 դիվանագիտական անձնագրեր տրամադրելու մասին լուրին:
«Անդրադառնալով Lurer.com-ի հետաքրքրաշարժ թվաբանությանը՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա տրված դիվանագիտական անձնագրերի մասին՝ հարկ եմ համարում, գուցե, այդ հարցը վերջիններիս ավելի հանրամատչելի բացատրել՝ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայով:
Մեջբերեմ ԱԳՆ պատասխանի օրիգինալ, Lurer.com-ի կողմի չխմբագրված տարբերակը, որին, ի դեպ, արվել էր առանց ԱԳՆ տեղեկացնելու. «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։
Վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»։
Հավելեմ, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով): Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է:
Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր:
Իրականում լրատվականի «թվաբանությունը» կթողնեմ առանց մեկնաբանության՝ ընդգծելով, որ ԱԳՆ-ն հետամուտ է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խստագույն կատարման»:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․com-ին հղում անելով տեղեկացրել էինք, որ հեղափոխությունից հետո 783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել: