|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանի իշխանությունները որոշել են երկարաձգել փոքր ու միջին հյուրանոցների տերերին ուղղված աջակցության ծրագրերը, որոնք մեկնարկել էին կորոնավիրուսի համավարակի համատեքստում. հայտնում է apsny.ge-ն։
Վրաստանի զբոսաշրջային ոլորտը, որում զբաղված է մոտ 150 հազար մարդ, առավել շատ է տուժել համավարակի հետևանքով։ Ոլորտին աջակցելու համար Վրաստանի իշխանությունները մոբիլիզացրել են 200 մլն լարի, որը համարժեք է 65.1 մլն դոլարին։
Ծրագրերից մեկն էլ ուղղված էր հյուրանոցների տերերի վարկերի տոկոսադրույքների ամենամսյա ֆինանսավորմանը։ Անցած վեց ամիսների ընթացքում պետությունը ֆինանսավորել է վարկերի տոկոսադրույքների մինչև 80 տոկոսը։ Համաձայն նոր որոշման՝ ծրագիրը կշարունակվի 12 ամիս։
Վրաստանի գործադիր մարմնում կարծում են, որ աջակցության շնորհիվ հյուրանոցային բիզնեսը կարող է միջոցներ ապահովել շրջանառության համար, ինչպես նաև պահպանել աշխատատեղերը։