|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողների դիմումների գույքագրումը շարունակվում է: Արծարծվել են նաև մյուս ծրագր երի իմպլեմենտացիային առնչվող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է շարունակել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների մշտադիտարկումը, ինչը թույլ կտա կառավարությանը շարունակաբար բարձրացնել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը:
Հաջորդիվ քննարկվել են սոցիալական թիրախային օժանդակության շրջանակի ընդլայնման ուղղությամբ նոր միջոցառումների նախագծերը, մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք գաղափարներ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների նախագծերը և ներկայացնել կառավարության հաստատմանը: